Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 20-ից պակաս հոդված

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի 
նախագիծը ներառում է 20-ից պակաս հոդված

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը փոքր փաստաթուղթ է, որը ներառում է 20-ից պակաս հոդված։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած համաժողովում։

«Խաղաղության համաձայնագիրն առավելագույնը 6-7 էջանոց փաստաթուղթ է, որը ներառում է 20-ից պակաս հոդված: Միևնույն ժամանակ, Հայաստանից 70 օր է պահանջվել (խմբ․՝ փաստաթղթի նախագծի վերաբերյալ) մեր մեկնաբանություններին արձագանքելու համար», - Ալիևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ, ընդհանուր առմամբ, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ 5-6 մեկնաբանությունների փոխանակում է տեղի ունեցել։

«Ադրբեջանական կողմն իր վերջին մեկնաբանություններն ուղարկել է սեպտեմբերի 11-ին», - հավելել է նա։

Հայաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ Ադրբեջանին են փոխանցվել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի 6-րդ առաջարկները։ Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմից արձագանք դեռևս չեն ստացել։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am