Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իրանը հաջողությամբ նոր բիոկապսուլա է արձակել տիեզերք

Իրանը հաջողությամբ նոր բիոկապսուլա է արձակել տիեզերք

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը տեղական արտադրության «Սալման» տանող հրթիռի միջոցով հաջողությամբ տիեզերք է արձակել բիոկապսուլա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

500 կգ քաշով նոր բիոկապսուլան արձակվել 130 կմ բարձրության վրա։

«Այս գիտական, հետազոտական և տեխնոլոգիական կապսուլան քայլ է մարդու կողմից տիեզերքի ուսումնասիրության ուղղությամբ», - նշված է հրապարակման մեջ:

 Հոկտեմբերի 4-ին Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հայտարարել էր, որ Թեհրանն աշխատում է առաջիկա հինգ տարվա ընթացքում մարդ ուղարկել տիեզերք:

Իսլամական Հանրապետությունն իր տիեզերական ծրագիրն սկսել է իրականացնել 2004 թվականից: Իրանը 1959 թվականին ստեղծված ՄԱԿ-ի Տիեզերական տարածության խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեի 24 հիմնադիր պետություններից մեկն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am