Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իրանը կարծում է, որ Վատիկանը կարող է մեծ դեր խաղալ Իսրայել-Գազա հակամարտությունում

Իրանը կարծում է, որ Վատիկանը կարող է մեծ դեր խաղալ Իսրայել-Գազա 
հակամարտությունում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը կարծում է, որ Սուրբ Աթոռը կարող է նշանակալից դեր խաղալ Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Tasnim գործակալությունը հաղորդում է, որ այս մասին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինին։ Կողմերի հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում ընթացող Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում։

Ողջունելով Սուրբ Աթոռի դիրքորոշումը, ի պաշտպանություն Պաղեստինի, Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Գազայում կատարվողը «ցեղասպանություն է, որն աշխարհն այլևս չի կարող հանդուրժել»։

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը համարում է ազատության ձգտող շարժում, որը «պայքարում է իսրայելական օկուպացիայի դեմ», սակայն նա միևնույն ժամանակ հավելել է, որ Թեհրանը կողմնակից չէ տարածաշրջանում պատերազմի ընդլայնմանը։

Իր հերթին Պարոլինը մտահոգություն է հայտնել Պաղեստինի ստատուս-քվոյի առնչությամբ՝ ասելով, որ Սուրբ Աթոռն աջակցում է Գազայում հրադադար ապահովելու ջանքերին:

Պարոլինի խոսքով՝ Վատիկանը պնդում է, որ պաղեստինցիներին հումանիտար օգնություն մատակարարվի, իսկ ճգնաժամը լուծվի քաղաքական ճանապարհով։

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությանը պատերազմ է հայտարարել հոկտեմբերի 7-ին խմբավորման զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը մերժել է զինադադարի բոլոր կոչերը, չնայած համաձայնել էր 7-օրյա հումանիտար հրադադարի, որի ընթացքում Գազայում պահվող շուրջ 100 գերի փոխանակվեց Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։

Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 18 400-ը, շուրջ 50 000 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի բնակչության 85 %-ը տեղահանվել է։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 360 000 մարդ հիվանդ է վարակիչ հիվանդություններով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am