Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ԱՍՀ նախարարը Միջազգային աշխատաշուկայի համաժողովին ներկայացրել է ՀՀ աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումները

ԱՍՀ նախարարը Միջազգային աշխատաշուկայի համաժողովին ներկայացրել է ՀՀ 
աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման նախարարի հրավերով՝ Էր Ռիյադում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել և ելույթ է ունեցել Միջազգային աշխատաշուկայի համաժողովին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանը այլ երկրների գործընկերներին ներկայացրել է ՀՀ աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Ըստ աղբյուրի՝ իր ելույթում նախարարը կարևորել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց մասնագիտական ուսուցմանն ու զբաղվածության ապահովմանն ուղղված արդյունավետ ծրագրերի դերը՝ շեշտելով նաև կանանց տնտեսական հզորացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է ՀՀ ԱՍՀՆ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցությանը, որի շրջանակում հաջողությամբ իրականացվել է կանանց շրջանում ձեռներեցության զարգացմանն ու հմտությունների ուսուցանմանն ուղղված ծրագիր։

«Հայաստանն ընդլայնում է իր աշխատուժը՝ կենտրոնանալով երիտասարդների կրթության, աշխատողների վերապատրաստման և աշխատանքի առաջարկ-պահանջարկի անհավասարակշռության կարգավորման վրա: Մենք մշակում ենք Զբաղվածության ռազմավարություն՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման, աշխատուժի շարժունակության, ինչպես նաև երիտասարդների, կանանց, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական մոդելների ներդրման վրա»,- նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանը կարևորել է տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը խթանող նախաձեռնությունների դերը՝ անդրադառնալով ArmMath Labs-ի նախագծի, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների գործունեությանը։

Նշվում է, որ ելույթի ավարտին նախարարը կարևորել է նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև ոլորտային խնդիրների կարգավորման տեսանկյունից։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am