Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդները բրոնզե մեդալ են նվաճել առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային խաղերում

Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդները բրոնզե մեդալ են նվաճել առաջին անգամ անցկացված 
Եվրոպայի համալսարանների ձմեռային խաղերում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ԿԳՄՍ-ն: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը:

Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջին խաղերին մասնակցել են եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր: Հայաստանի պատվիրակության մասնակցությանն աջակցել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Առաջնության շրջանակում Հայաստանի թիմի նորեկ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել ոլորավայրէջք ձևում: Նշենք՝ Մոսեսովն ավելի վաղ միջազգային վարկանիշային մրցաշարի էր մասնակցել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում և երկու ոսկե մեդալ էր նվաճել՝ առաջ անցնելով 15 պետությունների շուրջ 90 մասնակիցներից։

Առաջին անգամ անցկացվող Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավարը եղել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ խոշոր մարզական միջոցառմանը Հայաստանի ներկայացուցիչների գրանցած արդյունքները բավականին գոհացնող են: Հովհաննես Գաբրիելյանն ընդգծել է՝ ձմեռային ձևերի զարգացման համար ուսանողական սպորտը շատ կարևոր է, և այս համատեքստում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի սերտ համագործակցությունը շատ կարևոր է:

Առաջնության ծրագրում ընդգրկված են եղել նաև սնոուբորդ և ձյան վոլեյբոլ մրցաձևերը: Հովհաննես Գաբրիելյանը հույս է հայտնել՝ հետագայում Հայաստանն ավելի մեծ պատվիրակությամբ կկարողանա մասնակցել առաջնությանն ու ներկայացուցիչներ կունենա նաև մյուս մրցաձևերում:

«Սա նաև լավ ստուգատես էր մեր ուսանող մարզիկների համար՝ 2025 թվականի հունվարին կայանալիք Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերի համար»,- ասել է Հովհաննես Գաբրիելյանն ու տեղեկացրել՝ համաշխարհային ուսանողական խաղերը կանցկացվեն Իտալիայի Թուրին քաղաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am