Բաժնետիրոջ ծանուցում
Տեղեկացնում ենք, որ «Ավտոմեխանիկական» բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր՝ Զարինե Արամայիսի Կասյանը 2023թ.-ի դեկտեմբերի 20-ին որոշում է կայացրել 25.01.2024 թ.-ին ժամը 11։00-ին Տիգրան Մեծի 65 ա հասցեում Ընկերության ընդհանուր ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին։ Ընկերության բաժնետերերն Ընկերության ընդհանուր ժողովի արտահերթ նիստին կարող են մասնակցել անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով անձնագիր և լիազորագիր։
Արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվել է 22.12.2023 թվականը։
Ընկերության ընդհանուր ժողովի արտահերթ նիստի օրակարգ՝
- Ընկերության խորհրդի անդամների ընտրություն,
- Ընկերության խորհրդին կից աուդիտի հանձնաժողովի անդամների ընտրություն,
- Ընկերության վերստուգող (վերահսկիչ) հանձնաժողովի անդամների ընտրություն։
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող այն բաժնետերերը, որոնք տիրապետում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն 2 տոկոսին ունեն խորհրդի և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամության թեկնածուներ առաջադրելու իրավունք: Խորհրդի և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամության թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելիս, այդ թվում` ինքնաառաջադրման դեպքում, նշվում է թեկնածուի անունը, նրա Ընկերության բաժնետեր լինելու կամ չլինելու փաստը, նրան պատկանող Ընկերության բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը` ըստ տեսակների և դասերի, նրան առաջադրող Ընկերության բաժնետերերի անունները (անվանումները), վերջիններիս պատկանող Ընկերության բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը` ըստ տեսակների և դասերի: Նշված առաջարկությունները կարող են ներկայացվել մինչև 15.01.2024 թվականը։
Ընկերության բաժնետերերը վերոնշյալ փաստաթղթերին և առաջարկվող թեկնածուների կազմին կարող են ծանոթանալ նաև Ընկերության գտնվելու վայրի հասցեում համապատասխան պահանջը ներկայացնելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում