Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իրանը կպատասխանի ահաբեկչական հարձակմանը՝ հաշվի առնելով որոշ գործոններ․ Մեհդի Սոբհանի

Իրանը կպատասխանի ահաբեկչական հարձակմանը՝ հաշվի առնելով որոշ 
գործոններ․ Մեհդի Սոբհանի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը կպատասխանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը՝ հաշվի առնելով երկու գործոն՝ ժամանակը և պատասխանելու ձևը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է Իրանը հակաահաբեկչական գործողությունների դիմել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարձակման  պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

«Մեր ժողովուրդը շատ վշտացած է։ Մենք գտնվում ենք հանրային ճնշման ներքո՝ կտրուկ պատասխանելու հետ կապված։ Բայց չենք ուզում զգացմունքային գործել։ Հաշվի առնելով ժամանակն ու պատասխանելու ձևը, համապատասխան կարձագանքենք։ Ահաբեկիչները չեն կարող վախի մթնոլորտ ստեղծելով՝ մեզ հետ պահել մեր ճանապարհից։ Մենք անպայման կպատժենք մեր թշնամիներին, բայց հաշվի ենք առնելու այդ գործոնները»,- եզրափակեց Հայաստանում Իրանի դեսպանը։

Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Իրանի ներքին գործերի նախարարության տվյալներով պայթյունների հետևանքով զոհվել է 84 մարդ։ Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am