Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարը

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 9-16-ը  կազմակերպում է շախմատային փառատոն՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փառատոնի շրջանակում հունվարի 9-ին մեկնարկել է շրջանային հուշամրցաշար Հայաստանի, Վրաստանի, Շվեդիայի, Ղազախստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մասնակիցների կազմում են աշխարհի 18 տարեկանների չեմպիոն Ալեքսեյ Գրեբնևը և Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Արսեն Դավթյանը:

Շրջանային մրցաշարն անցկացվում է միջազգային գրոսմայստերի և վարպետի նորմաներով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ փառատոնի շրջանակում կանցկացվի նաև պատանեկան մրցաշար, որին մինչև 18 տարեկան շուրջ 600 տղաներ և աղջիկներ կմասնակցեն: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլերով:

Պատանեկան մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է շուրջ 2,5 մլն ՀՀ դրամ: Տարբեր տարիքային խմբերում անցկացվող մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն նաև մեդալներով և պատվոգրերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am