Հայաստանն ու Հնդկաստանն առևտրային հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել
20:10, 11 Հունվար 2024
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել զարգացնել երկու երկրների առևտրային և արդյունաբերական հարաբերությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հնդկաստանի և Հայաստանի առևտրային և արդյունաբերական հարաբերությունները զարգացնելուն և դրան ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ պայմանավորվածություն եմ ձեռք բերել Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ «Կենսունակ Գուջարաթ» -ի շրջանակում կայացած ծանոթության ընթացքում»,-նշել է նախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Տպել | In English | На русском | En Français | Türkçe | باللغة العربية | Español | فارسی | AMP Տարբերակ