Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Իսպանիան չի արգելափակի Կարմիր ծովում նավերի պաշտպանության գործողությունը

Իսպանիան չի արգելափակի Կարմիր ծովում նավերի պաշտպանության 
գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան չի արգելափակի Կարմիր ծովում առևտրային նավերը Իրանի աջակցությունն ստացող շարժման հարձակումներից պաշտպանելու Եվրամիության հնարավոր գործողությունը, բայց չի պատրաստվում մասնակցել դրան, հայտարարել է Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը իսպանական Pais թերթին տված հարցազրույցում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Մենք ունենք ավելի քան 3000 զինվոր, որոնք ներգրավված են տարբեր առաքելություններում... Իհարկե, մենք չենք պատրաստվում առարկել, որ ԵՄ Խորհուրդը սկսի այս նոր առաքելությունը։ Սակայն մենք մտադիր չենք մասնակցել դրան, քանի որ կարծում ենք, որ արդեն ներկա ենք այլ միջազգային առաքելություններում, և որ այդ առաքելությունը պետք է ղեկավարեն այլ երկրներ»,- հայտարարել է Սանչեսը ։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր Եմենի հուսի ապստամբների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների ֆոնին Կարմիր ծովի և Ադենի ծոցի պաշտպանության «Բարգավաճման պահապան» բազմազգ գործողության մեկնարկի մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am