Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ ղեկավարը հետևել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլին

ՀՀ ՊՆ ղեկավարը հետևել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների 
ատեստավորման գործընթացի կրակային փուլին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը hունվարի 15-ին այցելել է ՊՆ զորավարժարաններից մեկը, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ատեստավորման հանձնաժողովի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կրակային փուլի արդյունքները և հաջորդ օրերին անցկացվելիք քննություններին վերաբերող մանրամասներ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Պապիկյանն ատեստավորման հանձնաժողովին հանձնարարականներ է տվել՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար, իսկ ծրագրի շահառուներին մաղթել հաջողություն՝ ընդգծելով ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու կարևորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am