Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Երկկողմ առևտրային ներուժը սպառված չէ. ՀՀ ԱԺ նախագահը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին

Երկկողմ առևտրային ներուժը սպառված չէ. ՀՀ ԱԺ նախագահը՝ ԱՄԷ 
պատվիրակության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի վստահելի և կարևոր գործընկերներից է, և մեր երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, բարեկամական հարաբերությունների և դինամիկ փոխգործակցության արդյունքներն ակնհայտ են:

«2023 թվականի արդյունքներով Էմիրությունները Հայաստանի երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է: 2023 թվականին առևտրի ծավալն անցել է 2 միլիարդ ԱՄՆ դոլարը:

Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ երկկողմ առևտրային ներուժը սպառված չէ և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այդ գործընթացի խթանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը համագործակցության մասին համաձայնագիր կնքելու միջոցով:

Նշվում է, որ, անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու հայկական կողմի գործադրած ջանքերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Քննարկվել են նաև երկու երկրների միջև համապարփակ տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am