Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանի և Պակիստանի դեսպաններն իրենց պարտականությունների կատարմանը կվերադառնան հունվարի 26-ին

Իրանի և Պակիստանի դեսպաններն իրենց պարտականությունների կատարմանը 
կվերադառնան հունվարի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամաբադում Իրանի դեսպանը, ինչպես նաև Թեհրանում Պակիստանի դեսպանն իրենց պարտականությունների կատարմանը կվերադառնան հունվարի 26-ից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ։

«Պակիստանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցի արդյունքներով համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների դեսպանները կարող են վերադառնալ իրենց պաշտոններին 2024 թվականի հունվարի 26-ին», - նշված է Պակիստանի ԱԳՆ կայքում հրապարակված տեքստում։

Բացի այդ, հայտարարության համաձայն` «արտաքին գործերի  նախարար Ջալիլ Աբաս Ջիլանիի հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը 2024 թվականի հունվարի 29-ին այց կկատարի Պակիստան»։

Հունվարի 16-ին Իրանը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

Իսկ հունվարի 18-ին Պակիստանն էր հարվածել Իրանի Սիստան և Բելուջիստանի նահանգին՝ դա պատճառաբանելով նրանով, որ թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։ Այս հարվածների հետևանքով զոհվել էր 10 մարդ, այդ թվում՝ 4 երեխա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]