Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ․ Պապիկյան

Բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բանակում կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը, արատավոր բարքերի մերժումը եղել են Պաշտպանության նախարարության ամենօրյա գործունեության առաջնահերթությունների շարքում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Սա այն ուղղությունն է, որտեղ հնարավորություն չկա հաշվելու, թե իրավապահ մարմինների համագործակցությունը քանի նոր սահմանավորված հանցանք է կանխել, քանի ճակատագիր է փրկել,  փոխարենը խիստ ակնառու և հնչեղ են ձախողումները, երբ բանակում ոչ մարտական պայմաններում դժբախտ դեպքեր և պատահարներ են արձանագրվում։

Հայտնի խոսք կա՝ բանակը հասարակության հայելին է, բայց այն չպետք է հնչի որպես ինքնարդարացում, այլ պետք է հուշի հասարակական տարբեր ինստիտուտների հետ ներդաշնակ գործելու գաղափարը, որպեսզի կարողանանք փակել բանակ ներթափանցող արատավոր երևույթների ակունքը, հատենք դրանց կենսունակ արմատը և բանակում բացառենք մարդկային կորուստը խաղաղ պայմաններում»,- ասել է Պապիկյանը։

Նախարարը մեծապես կարևորում է նաև զորքերում կատարված բոլոր խախտումներին՝ զանցանքներից մինչև հանցագործություններ համապատասխան իրավական գնահատական տալու պրակտիկան։

Ըստ Պապիկյանի՝ բանակում հովանավորչության, անպատժելիության մթնոլորտի բացառումը և պատժի անխուսափելիության սկզբունքի ամրապնդումը կհավաստի՝ բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am