Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ-ի սպառազինությունը առաջատար բանակներին հարիր մակարդակով համալրելու ջանքերը շոշափելի արդյունքներ են տվել․ Պապիկյան

ՀՀ ԶՈՒ-ի սպառազինությունը առաջատար բանակներին հարիր մակարդակով 
համալրելու ջանքերը շոշափելի արդյունքներ են տվել․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը 21-րդ դարի առաջատար բանակներին հարիր մակարդակով համալրելու ջանքերն անցած տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ են տվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 «Փորձը ցույց տվեց, որ ինչքան էլ զինվորի ոգին լինի բարձր և հայրենիքին անմնացորդ ծառայելու կամքն՝ անկոտրում, առանց ժամանակակից սպառազինության, անհնար է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ։

Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը 21-րդ դարի առաջատար բանակներին հարիր մակարդակով համալրելու ջանքերը անցած տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ են տվել։ Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր։ Սա մեր անվտանգային ճարտարապետության դիվերսիֆիկացիան ամրապնդող ևս մեկ քայլ է, ինչը կօգնի Հայաստանի շուրջ ձևավորել ավելի հաստատուն և հուսալի անվտանգային միջավայր»,- ընդգծել է Պապիկյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերն ու բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերը։

«Պարզ ասած՝ մենք չպետք է ներմուծենք այն, ինչը կարող ենք արտադրել ինքներս մեր երկրում՝ ավելի ցածր ինքնարժեքով և լավ որակով։ Սա նպատակ է, որի ուղղությամբ, հավաստիացնում եմ, հստակ գործնական քայլեր են ձեռնարկվում», - ընդգծել է Պապիկյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am