Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատուին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի 
արդարադատության հարցերով ավագ խորհրդատուին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին, ինչպես նաև Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին ու ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին ԹՊԻՀ գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի միջոցով ցուցաբերվող շարունակական աջակցության և սերտ համագործակցության համար՝ Սասուն Խաչատրյանը Մայքլ Վասկոյին ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքները, անդրադարձել կադրերի ընտրության և համալրման գործընթացին, օպերատիվ ծառայողների պատրաստվածությանն ու կարողությունների զարգացմանը վերաբերող հիմնական խնդիրներին ու առաջնահերթություններին:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթակայության հարցերին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներին, ինչպես նաև նախաքննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի կողմից վերջին շրջանում ներկայացված օրենսդրական նախաձեռնություններին: Քննարկվել են նաև ամերիկյան կողմի աջակցությամբ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունն ու դրանց գործարկման նպատակով Կոմիտեի ծառայողների համար վերապատրաստումներ անցկացնելու հնարավորությունները:

Նշվում է, որ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների  մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am