Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մահացել է «Ռոքի» և «Գիշատիչ» ֆիլմերի աստղ Կարլ Ուեզերսը

Մահացել է «Ռոքի» և «Գիշատիչ» ֆիլմերի աստղ Կարլ Ուեզերսը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 76 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Կարլ Ուեզերսը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Euronews»-ը։ Մահվան պատճառը չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նա մահացել է քնած ժամանակ։

4.gif (371 KB)

Ուեզերսը հայտնի է «Ռոքի» ֆիլմաշարում Ապոլլո Քրիդի դերով, «Գիշատիչում»՝ Ջորջ Դիլոնի դերով, «Երջանիկ Գիլմոր» և «Նիկի՝ կրտսեր-Սատանա» ֆիլմերում Չաբ Պետերսոնի դերերով, իսկ «Դանդաղ զարգացում» կատակերգական սերիալում նա մարմնավորել է իր իսկ կերպարի էկրանային տարբերակը: Ընդհանուր առմամբ Ուեզերսը նկարահանվել է 76 ֆիլմերում։

Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել այնպիսի աշխարհահռչակ դերասաններ, ինչպիսիք են Սիլվեստեր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Ժան Կլոդ Վան Դամը․ Պեդրո Պասկալը։

Կարլ Ուեզերսը ծնվել է 1948 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ-ում։ Երիտասարդ տարիներին նա խաղում էր ամերիկյան ֆուտբոլ՝ պաշտպանելով «Օկլանդ Ռեյդերս» թիմի գույները։ Զուգահեռաբար հանդես էր գալիս տեղի թատրոնի բեմում։ Այնուհետև որոշ ժամանակ տեղափոխվել է Կանադա, որտեղ հանդես է եկել «Բրիթիշ Կոլումբիա Լայնզ» ակումբում։ Սակայն 1974 թվականին Ուեզերսն ավարտեց իր սպորտային կարիերան՝ որոշելով իրեն ամբողջությամբ նվիրել դերասանությանը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am