Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ի  նշան բողոքի՝ Հունաստանում ֆերմերները տրակտորներով փակել են երկրի մայրուղիններից մեկը

Ի  նշան բողոքի՝ Հունաստանում ֆերմերները տրակտորներով փակել են երկրի մայրուղիններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ֆերմերները տրակտորներով փակել են Սալոնիկ-Մուդանիա մայրուղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ERT հանրային հեռուստատեսությունը՝ հավելելով, որ նախօրեին ֆերմերները ցույցեր էին կազմակերպել Սալոնիկում գտնվող TIF միջազգային ցուցահանդեսային կենտրոնի «Agrotika» ցուցահանդեսում:

Նրանք երկրի հյուսիսային շրջանից այնտեղ են ժամանել 350 տրակտորով, իսկ հարյուրավոր ֆերմերներ՝ ավտոբուսներով:

 Ակցիայի շրջանակներում արտադրողները շագանակի և խնձորների արկղեր են նետել ճանապարհին:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է հինգ նախաձեռնության մասին, այդ թվում՝ ֆերմերների համար էլեկտրաէներգիայի արժեքի նվազեցման։

Այսպիսով, պետական ​​PPC ընկերությունը մայիսից սեպտեմբեր ամիսներին նրանց կառաջարկի լրացուցիչ 10 տոկոս զեղչ։ Բացի այդ, ֆերմերներին ապառիկ կտրամադրվի պետական այդ ընկերությանը 87 մլն եվրոյի չափով պարտքերի վճարման համար, իսկ պարտքի մի մասը դուրս կգրվի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am