Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի 
Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցով կմեկնի Բրյուսել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վրաստանի հանրային հեռարձակողի հրապարակումից։

Կոբախիձեն իր առաջիկա այցի մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո, որի արդյունքներով վստահության քվե է տրվել Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։

Նոր վարչապետի այցը Բրյուսել կկայանա փետրվարի 20-21-ը։

«Սկզբունքորեն այցը Բրյուսել նախատեսված է փետրվարի 20-21-ը։ Դա վերաբերում է ինչպես Եվրամիությանն, այնպես էլ ՆԱՏՕ-ին։ Օրակարգն արդեն որոշված է։ Համապատասխանաբար, առաջին այցը տեղի կունենա Բրյուսել»,- նշել է Կոբախիձեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին հրամանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am