Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանի ԿԸՀ-ի ամփոփիչ տվյալներով նախագահ է ընտրվել Իլհամ Ալիևը

Ադրբեջանի ԿԸՀ-ի ամփոփիչ տվյալներով նախագահ է ընտրվել Իլհամ Ալիևը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2024 թվականի փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է Իլհամ Ալիևը՝ հավաքելով ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների 92,12 տոկոսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ համապատասխան որոշումն ընդունվել է ԿԸՀ-ի փետրվարի 11-ի նիստում, որտեղ քննարկվել են նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման և ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունը համապատասխան փաստաթղթերով Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցեր։

Նշվել է, որ ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 76,43 տոկոս։

Նախագահի պաշտոնի համար պայքարել են գործող նախագահ Իլհամ Ալիևը, ինքնաառաջադրված թեկնածուներ Զահիդ Օրդուժը և Ֆուադ Ալիևը, «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Ռազի Նուրուլաևը, «Մեծ արարման» կուսակցության թեկնածու Ֆազիլ Մուստաֆան, «Մեծ Ադրբեջան» կուսակցության թեկնածու Էլշադ Մուսաևը, «Միասնական ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Հուդրաթ Հասանգուլիևը։

Ադրբեջանում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6 միլիոն 478 հազար 623 մարդ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am