Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մոսկվան և Բաքուն համաձայնեցնում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների շուրջ բանակցությունների ժամկետները․ ՌԴ դեսպան

Մոսկվան և Բաքուն համաձայնեցնում են Լեռնային Ղարաբաղում 
խաղաղապահների շուրջ բանակցությունների ժամկետները․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցնում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ 

«Մեր խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետներն այժմ համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ», - ասել է նա՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու ժամկետն ավարտվում է 2025 թվականին։

Եվդոկիմովը նշել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում վերահսկողություն հաստատելուց հետո  խաղաղապահ զորակազմի դերը փոխվել է։

Նա հավելել է, որ ՌԴ խաղաղապահներն այժմ տարածքում պարեկություն են իրականացնում ադրբեջանական ուժերի հետ միասին՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները։

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ էթնիկ զտման ենթարկելով ԼՂ ողջ հայ բնակչությանը։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեց Հայաստան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am