Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է

Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի ոսկե մեդալակիրը դուրս եկավ Եվրոպայի ընթացիկ առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 97 կգ քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնը հաջորդաբար հաղթեց Թուրքիան և Նիդերլանդները ներկայացնող մարզիկներին` համապատասխանաբար 9:1 և 8:3 հաշվով: Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Պայքարի մեջ են մտել նաև Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները։ 

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթեց հույն Իլիաս Զաիրակիսին: 67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը հաղթանակով մեկնարկեց` առավելության հասնելով շվեդ Նիկլաս Օեհլենի նկատմամբ (12:4), սակայն քառորդ եզրափակիչում զիջեց Ռուսլան Բիչուինին 8:0 հաշվով: Գալստյանը կշարունակի պայքարը, եթե Բիչուինը դուրս գա եզրափակիչ:

72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը պարտություն կրեց անդրանիկ գոտեմարտում` զիջելով խորվաթ Դոմինիկ Էտլինգերին:

82 կգ քաշում Կարեն Խաչատրյանն առավելության հասավ խորվաթ Ֆիլիպ Ցավիչի նկատմամբ 8:6 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am