Մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում են
09:45, 16 Փետրվար 2024
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.533 միավոր, դուրս եկավ եզրափակիչ: Նույնքան միավորով և երկրորդ տեղով եզրափակչում է նաև Վահագն Դավթյանը:
Նժույգ-թափերում որակավորման փուլի արգելքը չհաղթահարեցին Գագիկ Խաչիկյանը և Հարություն Մերդինյանը:
Փետրվարի 16-ին հենացատկի որակավորման փուլում հանդես կգա Արթուր Դավթյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում