Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պատգամավորները ֆրանսիացի դիվանագետների հետ քննարկել են ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական փաթեթին առնչվող հարցեր

Պատգամավորները ֆրանսիացի դիվանագետների հետ քննարկել են ընտանեկան 
բռնությանն առնչվող օրենսդրական փաթեթին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիվանագետներ Ժյուլիետ Մալանդենի և Մարի Լորժուի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորներ Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Զարուհի Բաթոյանը դիվանագետներին է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված, իր և գործընկերների հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում ու մի շարք օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի մշակման նախապատմությունը, հիմնական փոփոխությունները:

Դիվանագետները հետաքրքրվել են նաև 2017 թվականին ընդունված օրենքի կիրարկման արդյունքներով, ինչպես նաև դրանից կատարած հետևություններով:

Ըստ աղբյուրի՝ օրենսդրական փաթեթի համահեղինակ Ծովինար Վարդանյանը, խոսելով նախագծի դրական կողմերի մասին, հատկապես առանձնացրել է ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման կարևորությունը և մշակութային փոփոխությունները` ընդգծելով, որ երբեմն ոչ զոհը, ոչ էլ բռնություն գործադրողը տեղյակ չեն, որ կատարվողն ընտանեկան բռնություն է: Ըստ Ծովինար Վարդանյանի` իրազեկումն այս օրենսդրական նախաձեռնության կարևորագույն փուլն է:

Նախաձեռնության համահեղինակ Սոնա Ղազարյանը կարևոր է համարել Ֆրանսիայի հետ փորձի փոխանակումը, նաև հասկանալու համար, թե ինչպիսի խնդիրների է Ֆրանսիան հանդիպել օրենքի կիրարկման ընթացքում:

Նշվում է, որ հյուրերն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու ոլորտային բարեփոխումներին, հատկապես` հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am