Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից

Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած 
կետից

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։

eSIM ստանալու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, ընտրել eSIM ակտիվացնելու բաժինը, անցնել նույնականացում և ձեռք բերել կանխավճարային համակարգի հեռախոսահամար։ Այս հնարավորությունից այժմ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները։

«Team Telecom Armenia-ն, կիրառելով նորարարական լուծումներ, շարունակում է մշակել այնպիսի ծառայություններ, որոնք թվային աշխարհը է՛լ ավելի մոտ են դարձնում բաժանորդներին։ Մեր նոր բացառիկ ծառայությունը կօգնի Հայաստանի քաղաքացիներին մեկ հպումով ստանալ հայկական հեռախոսահամար: Այսինքն, անկախ նրանից՝ ճանապարհորդում եք, թե պարզապես գտնվում եք հեռավոր վայրում, որտեղից մասնաճյուղ մոտենալը դժվար է, մեր այս լուծումը երաշխավորում է, որ դուք միշտ կլինեք կապի մեջ»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

eSIM թվային քարտը կարելի է ակտիվացնել բաժանորդի հեռախոսում, եթե այն ունի այդ տեխնոլոգիական հնարավորությունը։

My Team հավելվածը հասանելի է iOS և Android համակարգերում։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության ոլորտում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Այս հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնորհիվ՝ Team-ը հուսալի և նորարար ծառայություններ է տրամադրում թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]