Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանը մտադիր է Չաբահար տիեզերակայանը շահագործման հանձնել 2024 թ. երկրորդ կեսին

Իրանը մտադիր է Չաբահար տիեզերակայանը շահագործման հանձնել 2024 թ. 
երկրորդ կեսին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արևելքում Չաբահար նոր տիեզերակայանի շահագործումը տեղի կունենա 2024 թվականի երկրորդ կեսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Mehr գործակալությանը հայտնել է Իրանի տիեզերական գործակալության (ԻՏԳ) ղեկավար Հասան Սալարիյեն։

«Չաբահար տիեզերակայանի շինարարությունն այժմ գտնվում է ավարտական ​​փուլում: Տիեզերակայանի առաջին փուլի շահագործումը տեղի կունենա հաջորդ տարի (խմբ․՝ ըստ իրանական տոմարի՝ սկսվում է 2024 թվականի մարտի 21-ից), և այդ ժամանակ էլ կիրականացվեն առաջին արձակումները Չաբահարից», - ասել է նա։

Սալարիյեն նաև նշել է, որ Իրանում տիեզերական սարքեր են արձակում նաև այլ օբյեկտներից, որոնք գտնվում են Իրանի պաշտպանության նախարարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի (ԻՀՊԿ) տնօրինության տակ։

Ըստ ԻՏԳ-ի ղեկավարի՝ Իրանի առաջնահերթ խնդիրն է ընդգրկվել աշխարհի հինգ ուժեղագույն տիեզերական տերությունների ցանկում։ Այսօրվա դրությամբ, իրանցի պաշտոնյայի կարծիքով, Իսլամական Հանրապետությունը «մտնում է առավել զարգացած տիեզերական ծրագրով երկրների տասնյակի մեջ»։ Բացի այդ, գործակալության ղեկավարը նշել է, որ երկրի տիեզերական ճյուղի զարգացման նպատակներից մեկն է «այլ պետությունների համար արբանյակների արձակման, նախագծման և արտադրության ծառայությունների տրամադրման» հնարավորությունը:

Իրանը սկսել է իր տիեզերական ծրագիրն իրականացնել 2004 թվականին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մեկտեղ՝ այն մտնում է աշխարհի ինը երկրների շարքը, որոնք արտադրում են արբանյակներ: Իրանը 1959 թվականին ստեղծված Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի 24 հիմնադիր երկրներից մեկն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]