Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) խորհրդարանական պրակտիկայի շրջանավարտներին հանձնվել են ավարտական վկայականներ

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) խորհրդարանական 
պրակտիկայի շրջանավարտներին հանձնվել են ավարտական վկայականներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) խորհրդարանական պրակտիկայի և ֆելլոուշիփի ծրագրի 2023 թվականի շրջանավարտներին, որոնց շնորհավորել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, նա նշել է. «Վստահ եմ՝ այն գիտելիքներն ու փորձը, որ ձեռք եք բերել այս ամիսների ընթացքում Ազգային ժողովում, միայն սկիզբն են նոր ձեռքբերումների և հաջողությունների»։

Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել ծրագրի մասնակիցների ներգրավվածությունն ԱԺ աշխատանքներում և շնորհակալություն հայտնել Ազգային ժողովրդավարության ինստիտուտին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն արդեն հինգերորդ անգամ ծրագիրն իրականացնելու և հայ երիտասարդներին օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցության հնարավորություն ընձեռելու համար: 
  
Ըստ աղբյուրի՝ ծրագրի շրջանավարտներին շնորհավորել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քոեն Պուստյենսը, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի խորհրդանական ծրագրերի ավագ ղեկավար Հովհաննես Հարությունյանը: 
  
Ծրագրի շրջանակում շուրջ տասն ամիս երիտասարդ մասնագետները հնարավորություն են ստացել փորձնակություն անցնել խորհրդարանում՝ մասնակցելով օրենսդիր մարմնի աշխատանքներին: 
  
Փորձնակներն աջակցել են հանձնաժողովներին, պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին՝ իրականացնելով վերլուծություններ, հետազոտություններ, մամուլի մշտադիտարկում, մամուլի հաղորդագրություններ, օգնել կառավարել սոցիալական հարթակները, ինչպես նաև մասնակցել հանձնաժողովների և ԱԺ լիագումար նիստերին: Նրանք մասնակցել են նաև համայնքային հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին: 
  
Ծրագրի արդյունքում երիտասարդ մասնագետները բարելավել են իրենց գիտելիքները և հմտությունները, շրջանավարտներից շատերն անցել են պետական կառավարման մարմիններում աշխատանքի: 
  
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am