Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տարածաշրջանի խնդիրների լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ճանապարհով. ՀՀ նախագահ

Տարածաշրջանի խնդիրների լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով 
հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու 
ճանապարհով. ՀՀ նախագահ

ԲԱՂԴԱԴ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը դժվարություններ ունի Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, սակայն տրամադրված է տարածաշրջանային խնդիրները լուծել բացառապես բանակցությունների միջոցով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում տարածաշրջանային հակամարտությունների լուծումը։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Մենք դժվարություններ ունենք մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում։ Մեր չորս հարևաններից երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են, Իրանի ու Վրաստանի հետ ունենք բարեկամական հարաբերություններ, բաց սահմաններ, առևտուր, փոխադարձ այցելություններ։ Մեր տարածաշրջանի խնդիրների լուծումը մենք տեսնում ենք բանակցությունների միջոցով մեր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ճանապարհով»,- նշեց Խաչատուրյանը։

Այս համատեքստում ՀՀ նախագահը ներկայացրեց Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

«Նախագծի գաղափարը կայանում է նրանում, որ մենք պետք է կարողանանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր խնդիրները լուծել, սահմանները բացվեն։ Եթե դա լինի, մենք մեր հարևանների հետ միասին կարող ենք դառնալ տարածաշրջանային խաղաղության խաչմերուկ»,- մանրամասնեց ՀՀ նախագահը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]