Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Իրանական «Փարս-1» արբանյակը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր

Իրանական «Փարս-1» արբանյակը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական արտադրության «Փարս-1» զոնդավորող հետազոտական ​​արբանյակն առավոտյան հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել Երկրից 500 կմ բարձրության վրա: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական IRNA գործակալությունից:

Իրանական «Փարս-1» արբանյակն ուղեծիր է դուրս բերվել ռուսական «Սոյուզ-2.1բ» տանող հրթիռի օգնությամբ, որի արձակումն իրականացվել է «Վոստոչնի» տիեզերակայանից։

«Փարս-1»-ը զոնդավորող արբանյակ է, որի նախագծման, կառուցման, հավաքման և փորձարկումների փուլերն իրականացրել են Իրանի տիեզերքի ինստիտուտի մասնագետներն ու երիտասարդ գիտնականները։

Այս արբանյակը, որը կշռում է 134 կգ, պատկանում է Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի զոնդավորող հետազոտական ​​արբանյակների շարքին և նախագծվել ու պատրաստվել է ֆունկցիոնալ վիզուալիզիայի, չափումների տվյալների զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիաների մշակման ու թեստավորման նպատակով, որոնք անհրաժեշտ են հայրենական օպերատիվ հետազոտությունների համար։

2024 թ. հունվարի 28-ին Իրանն իր տիեզերական պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ տիեզերք է ուղարկել հայրենական մշակման երեք արբանյակներ: Դրանք դուրս են բերվել Երկրի ուղեծիր 450 կմ-ից մինչև 1100 կմ բարձրությունների վրա: «Մեհդա», «Քեյհան-2» և «Հաթեֆ-1» արբանյակներն արձակվել են փետրվարի 25-ին Սեմնանի նահանգի իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնի արձակման հարթակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am