Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պեկինի հնագույն աստղադիտարանը. ինչպես էին չինացի աստղագետները դարեր առաջ ուսումնասիրում երկինքը

Պեկինի հնագույն աստղադիտարանը. ինչպես էին չինացի աստղագետները դարեր 
առաջ ուսումնասիրում երկինքը

ՊԵԿԻՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթե քայլեք Պեկինի կենտրոնում, որտեղ ժամանակին կանգնած էին Մին դինաստիայի ժամանակաշրջանի քաղաքային պատերը, ապա կհանդիպեք մի աշտարակի, որի վրա սկզբում կարող է թվալ, թե արվեստի ինչ-որ գործեր են։ Մինչդեռ  իրականում դրանք հնագույն աստղագիտական գործիքներ են՝ տեղադրված քաղաքի արևելյան պատի վերին հատվածում։

Armillary Sphere in the observatory grounds, February 29, 2024, Armenpress.JPG (4.16 MB)

Աստղադիտարանում գտնվող արմիլյար սֆերան

Չինական աստղագիտության պատմությունը սկսվում է մ.թ.ա. երկրորդ հազարամյակից, ամենասկզբում դրա հիմնական նպատակը ժամանակի հաշվարկն էր ու տեղորոշումը։ Քանի դեռ գիտության վրա չկար Արևմտյան աշխարհի ազդեցությունը, չինական աստղագիտությունը հասարակածային էր՝ կենտրոնացած չծագող ու մայր չմտնող աստղերի դիտարկման վրա, այն անգամ ստեղծեց տիեզերագիտական մի քանի մոդելներ:

Stardial, timing device.jpg (437 KB)

Գիշերային երկնքում աստղերի միջոցով ժամանակը ցույց տվող սարք

Չինական աստղագիտությունը հասկանալու լավագույն տարբերակներից մեկն այցելությունն է Պեկինի հնագույն աստղադիտարան։

Azimuth Theodolite on the tower platform, February 29, 2024.JPG (2.57 MB)

Ազիմուտը չափող սարքը

Չինաստանի մայրաքաղաքում գտնվող այս աստղադիտարանը սկսել է գործել դեռևս նախքան աստղադիտակի հայտնաբերումը։ Այն կառուցվել է 1442 թվականին։ Մին (1368-1644)  և Ցին (1644-1911) դինաստիաների օրոք այն եղել է կայսրության ազգային աստղադիտարանը։ Հայտնի է, որ Մին դինաստիայի օրոք աստղագետները երկնային մարմինների շարժումների մասին զեկուցել են կայսերը, քանի որ նա համարվել է «Երկնքի զավակը»։

Bust of Zhang Heng, Han Dynasty-era scientist and astronomer,  February 29, 2024. Armenpress.JPG (2.77 MB)

Հան դինաստիայի ժամանակաշրջանի գիտնական և աստղագետ Ժանգ Հենի կիսանդրին

Այսօր Պեկինի հնագույն աստղադիտարանը  պետության կողմից հատուկ պահպանության տակ գտնվող վայր է համարվում, իսկ Ցին դինաստիայի՝ անվնաս պահպանված ութ աստղագիտական գործիքները, ի թիվս այլ ցուցանմուշների, այն դարձնում են պարտադիր այցելելու վայրերից մեկը։ Գործիքները, ինչպիսիք են Աստղային գլոբուսը և Սեքստանտը (աստղադիտական անկյունաչափ սարք), օգտագործվել են՝ չափելու երկնային մարմինների հասարակածային կոորդինատները, արևային ժամանակը և աստղերի միջև անկյունային հեռավորությունը։

Celestial Globe (left) and Sextant measurement devices on tower platform, February 29, 2024.JPG (2.32 MB)

Աշտարակի վրա գտնվող Աստղային գլոբուսը և Սեքստանտը

15-րդ դարին թվագրվող այս գիտական կենտրոնի աշտարակը, որի բարձրությունը հասնում է 14 մետրի, այժմ նայում է բանուկ մայրաքաղաքին։ Այն պահպանված մասն է Մին դինաստիայի ժամանակշրջանի հին քաղաքային պատի, որը մի ժամանակ շրջապատում էր ամբողջ քաղաքը։ 

 The observatory tower from below, February 29, 2024, Armenpress.JPG (4.12 MB)

Գիտական կենտրոնի աշտարակի մուտքը

Սույն հոդվածը պատրաստվել է Չինաստանի Մամուլի հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) կազմակերպած լրագրողական այցի շրջանակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am