Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա

Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադի օդանավակայանում մայիսի 7-ին հանդիսավոր պայմաններում դիմավորել է պետական այցով երկիր ժամանած Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Սի Ծինփինի գլխավորած չինական պատվիրակության հանդիսավոր ընդունելությունը նախատեսված է մայիսի 8-ին Բելգրադում։

Վուչիչը հայտարարել է, որ Չինաստանի իր գործընկերոջ այցը Սերբիա մեծ պատիվ է սերբերի համար, իսկ խաղաղության տեսլականը, որի համար պայքարում է Չինաստանի առաջնորդը, ոգեշնչում է բալկանյան հանրապետությանը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի ղեկավարի այցը Սերբիա կլինի առաջինն ութ տարվա ընթացքում և կարևոր ուղենիշ կլինի չին-սերբական հարաբերությունների բարելավման և թարմացման գործում։

Ակնկալվում է, որ Սի Ծինփինը և Ալեքսանդր Վուչիչը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային իրադրությունը, չին-սերբական հարաբերությունների մակարդակի բարձրացումը, ինչպես նաև կնշեն երկկողմ կապերի զարգացման ուղեգիծը։

«Չինաստանի հարաբերությունները Սերբիայի հետ դիմացել են միջազգային բարդ իրադրությամբ պայմանավորված փորձությանը: Դրանք դարձել են միջպետական հարաբերությունների օրինակ, -  մեջբերում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը ՉԺՀ ղեկավարի խոսքը: - Վստահ եմ, որ իմ ներկայիս այցը կբերի բեղմնավոր արդյունքներ և թույլ կտա մեզ չին-սերբական հարաբերությունների զարգացման նոր գլուխ գրել»:

Չինաստանի նախագահը նախատեսում է այցելել նաև Բելգրադում Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվածների հուշահամալիր:

Սերբիա այցից առաջ Սի Ծինփինը երկօրյա պետական այցով Ֆրանսիայում էր, այնուհետև նա կմեկնի Հունգարիա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am