Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի ընտրողները մարտի 1-ին գնում են ընտրատեղամասեր՝ երկրի հաջորդ խորհրդարանը և Փորձագետների խորհուրդն ընտրելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական IRNA գործակալությունից:

Իրանի ողջ տարածքում առավոտյան ժամը 8-ին ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդիի հրամանով հազարավոր ընտրատեղամասեր են բացվել՝ Իրանի 12-րդ գումարման խորհրդարանի և 6-րդ գումարման Փորձագետների խորհրդի անդամներին ընտրելու համար:

Ամբողջ երկրում ձայնի իրավունք ունի ավելի քան 61 միլիոն մարդ։

Ընտրողները խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ավելի քան 15 000 թեկնածուներից օրենսդիր մարմնի 290 անդամներին ընտրելու համար։ Ընտրված անդամները խորհրդարանում կաշխատեն չորս տարի:

Միաժամանակ անցկացվող մյուս ընտրություններում մասնակիցները քվեարկում են Փորձագետների խորհրդի` խորհրդակցական մարմնի 88 անդամների օգտին. խորհուրդն ընտրվում է ութ տարով, և նրան է հանձնարարված՝ ընտրելու Իսլամական Հանրապետության առաջնորդին:

Իսլամական հեղափոխության առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին քվեարկության առաջին իսկ րոպեներին քվեարկել է Թեհրանի ընտրատեղամասերից մեկում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am