Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Չինաստանի մեդիա փոխանակման ծրագիրը՝ երկիրը խորությամբ բացահայտելու յուրօրինակ հնարավորություն

Չինաստանի մեդիա փոխանակման ծրագիրը՝ երկիրը խորությամբ բացահայտելու 
յուրօրինակ հնարավորություն

ՊԵԿԻՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի 87 երկրի շուրջ 100 լրագրող այս օրերին Չինաստանում է՝ մասնակցելու Չինաստանի մամուլի միջազգային կենտրոնի 2024 թվականի ծրագրին։

Չինաստանի մեդիա հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) մեդիա փոխանակման ծրագրի մեկնարկը Պեկինում տրվեց մարտի 1-ին։ Կենտրոնի տնօրեն Յու Լեյը մասնակից լրագրողներին ներկայացրեց չորս ամիս տևողությամբ ծրագրի մանրամասներն ու առանձնահատկությունները։

Այս ծրագիրը հնարավորություն կտա միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին մոտիկից ծանոթանալ Չինաստանին՝ մասնակիցը դարձնելով առաջիկա ամիսներին այդ երկրում կայանալիք ամենակարևոր միջոցառումներին ու իրադարձություններին։

Այդ իրադարձությունների շարքում ՉԺՀ օրենսդիր կառույցի և իշխանության բարձրադիր մարմնի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 14-րդ գումարման նստաշրջանն է, ինչպես նաև բարձրագույն քաղաքական խորհրդատվական մարմնի՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի 14-րդ նստաշրջանը, որոնց աշխատանքները սկսվելու են գալիք շաբաթ։ Քանի որ երկու մարմիններն էլ իրենց նստաշրջաններն ամեն տարի սկսում են նույն ժամանակահատվածում, այն հավաքական կերպով ստացել է «Երկու նիստ» անվանումը։

Խորհրդատվական մարմինն իր նիստերը սկսում է օրենսդիր մարմնից մեկ կամ երկու օր առաջ՝ խորհրդակցություններ անցկացնելու և քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ տալու նպատակով։ Ազգային մակարդակով ժողովից առաջ անցկացվում են նահանգային, երկրամասային և շրջանային նիստեր:

Նիստերը տեղի են ունենում Պեկինի Տյանմենի հրապարակի մոտ գտնվող Ժողովուրդների մեծ պալատում։ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի անդամները մեծամասամբ փորձառու քաղաքական գործիչներ են, տարբեր ոլորտների փորձագետներ և գիտնականներ, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ։

Մեդիա փոխանակման ծրագրի շրջանակում ներկայացնվել են նաև Չինաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, դիվանագիտության, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների վերջին շրջանի զարգացումները, հանդիպումներ կլինեն ուղեղային կենտրոնների, մեդիա կազմակերպությունների ու կառավարական մարմինների հետ։

 

Սույն հոդվածը պատրաստվել է Չինաստանի Մամուլի հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) կազմակերպած լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am