Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երեխաներին ու ուսուցիչներին քաջալերելու նպատակով մեկնարկել է «Կորիզ- Արմաթ» նոր ինժեներական մրցույթը

Երեխաներին ու ուսուցիչներին քաջալերելու նպատակով մեկնարկել է «Կորիզ-
Արմաթ» նոր ինժեներական մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծրագրերի համադրմամբ մի քանի անգամ ավելի արդյունք ստանալու նպատակով մեկնարկել է նոր ինժեներական մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած «Կորիզ» կրթական ծրագիրը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների կրթական ծրագիրը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը,  ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը վստահեցրին՝  «Կորիզ»-ից բազմաթիվ «Արմաթ»-ներ դուրս գան: 

Սուրեն Ալոյանի համոզմամբ՝ Հայաստանի առաջնային ուղղություններից է տեխնոլոգիական զարգացումը։ Իսկ տեխնոլոգիական ոլորտի ապագա որակյալ մասնագետներ պատրաստելն այս տեսլականի իրագործման կարևորագույն նախապայմանն է։ 

430700973_437799645435415_4787500846280788524_n.jpg (408 KB)

«21-րդ դարում՝ թվային աշխարհում, դպրոցականների համար ավելի քան երբևէ կարևոր է ծրագրավորում, 3D մոդելավորում և ռոբոտաշինություն սովորելը։ Եթե մենք սեր արթնացնենք դեպի ինժեներության հիմքում ընկած առարկաները՝ ֆիզիկան ու մաթեմատիկան՝ ինժեներական ուսուցումն ավելի հասանելի դարձնելով, պատանիներին ոչ միայն կպատրաստենք գնալ դեպի ապագա, այլև կոգեշնչենք նրանց դառնալ ապագայի ձևավորման ակտիվ մասնակիցներ: Մենք «Արմաթ»-ի հետ որոշեցինք խթանել երեխաների սերը, հետաքրքրությունը դեպի ինժեներության հիմքում ընկած ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները. ի վերջո, սրանք այն առարականերն են, որոնք ընկած են մեր առօրյա գործունեության հիմքում: Ֆիզիկայի և մաթեմատիկայի ճիշտ համադրությամբ բացվում են նոր հնարավորություններ և հորիզոններ»,- նշեց Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը։ 

Նա պատմեց՝ «Կորիզն» արդեն 4 տարի է, ունի հիմնական առաքելություն՝ ուսուցչի մեծարման երեկո ստեղծել, խրախուսել աշակերտին լավ սովորել: 

«ՀՀ բնակչության 3 միլիոնից միայն մեկ տոսկոսը՝ 30 հազարն են ուսուցիչները, այս մեկ տոսկոսի ուսերին դրված է ամբողջ քաղաքակրթության ձևավրումը: Ցավոք սրտի, մեր երկրում ուսուցիչները ամենաչգնահատված և ամենացածր վճարվող մարդիկ են, ուսուցչի մեծարման տոն ստանալու, դրա հետ մեկտեղ երեխաներին իրենց աշխատանքի համար խրախուսելու նպատակով է ստեզղծվել այս մրցույթը: Իսկ «մեր և «Արմաթ»-ի նպատակներն այս կետում խաչվում են»,- նշեց Ալոյանը: 

«Կորիզ-Արմաթը», նրա համոզմամբ, նոր մշակույթ է բերում, որտեղ հիմքում ընկած է մաթեմատիկա և ֆիզիկա առարկայի ճիշտ իմացությունը։ Մրցույթի շնորհիվ կրթվելը դառնում է խրախուսելի: 

«Կորիզ-Արմաթ» նոր մրցույթում կարող են գրանցվել Հայաստանի տարածքում գործող  հանրակրթական  դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտները և քոլեջի ուսանողները, ինչպես նաև Վրաստանում բնակվող ջավախահայ 5-12-րդ դասարանների աշակերտները։ Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել «Կորիզ-Արմաթ» մրցույթը։ 

«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը շեշտեց՝ ոչ միայն կրթական ոլորտում այլ, ընդհանրապես, երկրում ընթացող տարբեր նախաձեռնություններ կան, որոնք տարիներ շարունակ իրականացվում են: Առավել բարձր  արդյունավետության մակարդակ կստանանք այն դեպքում, երբ համադրենք ծրագրերը: 

HM2_9275.jpg (636 KB)

«Համադրման արդյունքւմ կստանանք ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական արդյունք: Կորիզը հողի մեջ տնկելիս «արմաթներ» է տալիս: Մենք չէինք կարող չհամագործակցել: «Արմաթ» ինժեներական լաբորատարոիաների կարևոր բաղկացուցիչ մասը միջողցառումներն են, որտեղ պետք է երեխաները ցուցադրեն խմբակներում իրենց ստացած գիտելիքները, այսինքն՝ արդյունքները: Գտանք այս արդեն փորձված ու մշակված ձևավաչափը և սկսեցինք համագործակցել»,- նշեց նա:  

HM2_9279.jpg (650 KB)

Մրցույթն ունի երկու առցանց փուլ, որից հետո վերջնական արդյունքներն ամփոփվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ամենամյա «Կորիզ» կրթական շոու-մրցանակաբաշխությանը։ Մրցույթին կարող են մասնակցել 5-12-րդ դասարանների բոլոր այն աշակերտները, որոնք արդեն ուսումնասիրում են կամ նոր են պատրաստվում բացահայտել ինժեներական աշխարհը։

HM2_9286.jpg (615 KB)

«Մենք մեր խմբավարներին քաջալերելու խնդիր ունենք: «Կորիզը» լուծում է այդ խնդիրը: Խոսում ենք, որ մեր կրթական համակարգը բարելավման կարիք ունի, որ ամենատաղանդավոր մարդիկ պետք է աշխատեն դպրոցներում, համալսարաններում: Սոցիալական վիճակից ելնելով՝ այսօր այդպես չէ: Դրանից էլ զատ, մասնագետները մեծարման կարիք ունեն: Այսօր մեր հասարակության մեջ ուսուցչությունը ամենահարգված մասնագիտությունը չէ: Այս առումով մենք մարզերում խնդիրներ ենք ունենում: Մենք ներսում խմբավարներին մոտիվացնելու ճանապարհներ էինք փնտրում, երբ որոշեցինք «Կորիզի» հետ համագործակցել: Ուսուցիչները բարձրագույն արժեք ստեղծող, հասարակության ամենակարևոր մարդիկ են: Անկախ նրանից, որ մեր երկրում կրթության ընդհանուր որակն ընկել է, մեր վերաբերմունքն ուսուցչի նկատմամբ չպետք է փոխել: Պետք է աշխատել, որ այդ կոչումն ունենան ամենաարժանի մարդիկ: «Արմաթ»-ի տեսանկյունից խմբավարները մեր պատկերացրած ուսուցիչներ են: «Կորիզ»-ի հետ գործակցությունն այս տեսանկյունից ենք կարևորում, որ մեր խմբավարների դերը ևս հասարակության մեջ կարևորվի ըստ արժանվույն»,- հավելելեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

HM2_9303 (1).jpg (684 KB)

Մրցույթի հաղթող աշակերտներն ու նրանց խմբավարները կպարգևատրվեն բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներով։ 

Կարինե Տերտերյան 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]