Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն հաստատել է բրիտանական բեռնատար նավի խորտակումը հութիների հարվածից

ԱՄՆ-ն հաստատել է բրիտանական բեռնատար նավի խորտակումը հութիների հարվածից

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Եմենի հութիների հրթիռային հարվածի հետևանքով Կարմիր ծովում բրիտանական բեռնատար նավի խորտակման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ մարտի 2-ին, ժամը մոտավորապես 02:15-ին, բելիզյան դրոշով, բրիտանական Rubymar նավը խորտակվել է Կարմիր ծովում՝ հութիների հականավային բալիստիկ հրթիռի հարվածից:

Ըստ աղբյուրի՝ նավով տեղափոխվող մոտ 21 հազար տոննա պարարտանյութը՝ ամոնիումի սուլֆատը, Կարմիր ծովում հայտնվելով, բնապահպանական վտանգ է ներկայացնում: Բացի այդ՝ խորտակվող նավը կարող է վտանգավոր լինել ջրային ծանրաբեռնված ուղով ընթացող  այլ նավերի համար:

Ավելի վաղ հութիները հայտարարել են, որ իրենց գործողությունները Կարմիր ծովում ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիների աջակցությանը՝ պնդելով, որ իրենք չեն միջամտում տարածաշրջանում ազատ նավարկությանը: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարվածներ են հասցնում հութիների թիրախներին՝ դա որակելով պատասխան Կարմիր ծովում ազատ նավարկության սպառնալիքներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am