Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Վարչապետը և Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդն անդրադարձել են հայ- եգիպտական կապերի հետագա ամրապնդման հարցերի

Վարչապետը և Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդն անդրադարձել են հայ-
եգիպտական կապերի հետագա ամրապնդման հարցերի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ Թավադրոս Երկրորդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Թավադրոս Երկրորդը ողջունել է ՀՀ վարչապետի այցը պատրիարքարան և ընդգծել հայ համայնքի կարևորագույն դերը Եգիպտոսի հասարակական, քաղաքական կյանքում: Թավադրոս Երկրորդն ընդգծել է Ղպտի ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև սերտ կապն ու համագործակցությունը:

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ մեր երկրում ջերմությամբ են հիշում Թավադրոս Երկրորդի Հայաստան կատարած այցը:

 Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Եգիպտոսի նախագահի հանդիպման արդյունքներին, երկու երկրների կապերի հետագա ամրապնդմանը վերաբերող հարցերի:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am