Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Նեթանյահուն, ի պատասխան Էրդողանի մեղադրանքների, նրան հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին  

Նեթանյահուն, ի պատասխան Էրդողանի մեղադրանքների, նրան հիշեցրել է Հայոց 
ցեղասպանության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման փաստի մասին, պատասխանելով նրա մեղադրանքներին, թե  Գազայում Իսրայելը մարդկության դեմ հանցավոր գործողություններ է իրականացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իսրայելի վարչապետը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:

«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի ​​լսի Էրդողանի բարոյական քարոզները, ով աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնաբարողներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սպանում քրդերին իր երկրում, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողները անհետանում են»,- գրել է Նեթանյաուն։

Ավելի վաղ Էրդողանը կրկին քննադատել էր Նեթանյահուին և նրա կառավարությանը՝ Գազայի հատվածում պաղեստինյան  ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողության կապակցությամբ՝ պնդելով, որ իսրայելական իշխանությունները Գազայում մարդկության դեմ հանցագործություններ են կատարել՝ դրանով իսկ, ըստ Թուրքիայի նախագահի, հայտնվելով Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ հավասար կարգավիճակում: Միաժամանակ Թուրքիայի նախագահը կրկին աջակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ին ու պաղեստինցիներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am