Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՀՀ ԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայի պաշտոնյայի հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք հարցեր

ՀՀ ԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայի պաշտոնյայի հետ քննարկել է 
սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության ընտանեկան հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար Մայմունա Ալ Խալիլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց և տարեցների հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ուղղություններին։ Քննարկվել է նաև ընտանիքի ինստիտուտի ամրապնդման և ավագ սերնդի արժանապատիվ ծերության ապահովման վերաբերյալ համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը։

 Ըստ աղբյուրի՝ ներկայացնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ու ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում տարվող աշխատանքները։

 Մայմունա Ալ Խալիլը նշել է, որ Սաուդիան Արաբիան ունի երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման մեծ փորձ, և որ հայկական կողմի հետ ուրախ կլինեն այս ուղղությամբ անցկացնել փորձի փոխանակում։

 Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ մշակված փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նախատեսվող աշխատանքներն իրականացնել առավել կանոնակարգված։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am