Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Խորհրդարանում հյուրընկալվել են «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները

Խորհրդարանում հյուրընկալվել են «Կատարինե» կանանց քաղաքական 
առաջնորդության ծրագրի շրջանավարտները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողով մարտի 14-ին այցելել են «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները: Նրանց հետ հանդիպել եւ հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցերի մասին զրուցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ հանդիպումը կայանում է կանանց միամսյակի շրջանակում: Անդրադառնալով «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի արդյունավետությանը՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը համախմբում է տարբեր ոլորտներում նախաձեռնող, փորձառու եւ ուժեղ կանանց՝ զարգացնելու հաջողակ քաղաքական կարիերայի եւ առաջնորդության համար անհրաժեշտ հմտություններ: Այս համատեքստում նա ընդգծել է ծրագրում հատկապես մարզերի կանանց մասնակցությունը:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ փոխնախագահը խոսել է անհատի կայանալու ճանապարհին կանանց վճռորոշ դերակատարության մասին եւ հավելել՝ կանայք առաջնորդության հարցում կարող են լինել լավագույնը եւ չպետք է թերագնահատել նրանց դերը: Հակոբ Արշակյանի համոզմամբ կանանց առաջնորդության համար ավելի մեծ հնարավորություններ պետք է ստեղծվեն:

Նշվում է, որ հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներն ու քննարկման մասնակիցներն անդրադարձել են քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանը, կանանց իրավունքների իրացմանը մի շարք բնագավառներում: Կարեւորվել է կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, հատկապես տեղական մակարդակում: Նշվել է, որ գործող քվոտան ներուժ ունեցող կանանց ներգրավվելու հնարավորություն է տալիս, սակայն համայնքներում առկա են բազմաթիվ կարծրատիպեր: Ընդգծվել է որոշումներ ընդունող մարմիններում կանանց մասնակցությունը բարելավող մեխանիզմների անհրաժեշտությունը: Խոսվել է կանանց զբաղվածությունը խթանող ծրագրերի մասին:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում, թանգարանում եւ գրադարանում: 

«Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը ոգեշնչված է Կատարինե Զալյան Մանուկյանի կերպարով, որը 1919 թվականին եղել է առաջին հայ կին պատգամավորներից մեկը: Ծրագիրն իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ/NDI) կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am