Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Մամիկոնյանց փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Մամիկոնյանց փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կան 
ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոնից մարտի 12-ին, ժամը 12.15-ին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյանց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 17-ամյա Ռաֆիկ Հ.-ին: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով նա հիվանդանոցում մահացել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նախաձեռնվել է քրեական քրեական վարույթ:

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և Արաբկիրի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Ռաֆիկ Հ.-ն օրեր առաջ վիճաբանության մեջ է եղել Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդի հետ: Վերջինս վեց ընկերների հետ, նախնական համաձայնությամբ, մարտի 12-ին պարզաբանումների են գնացել Մամիկոնյանց փողոցի քոլեջի մոտ, որտեղ սովորում էր 17-ամյա պատանին: Ծեծկռտուք էր սկսվել: Ռաֆիկ Հ.-ն փորձել էր փախչել, սակայն 21-ամյա երիտասարդի կողմից դանակահարվել ու ընկել էր գետնին, ինչից հետո սկսել էին նրան հարվածել ոտքերով, ձեռքերով ու մահակով, ապա նշված վայրում գտնվող քաղաքացիների միջամտությունից հետո դեպքի վայրից դիմել էին փախուստի:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քրեկան ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Սիսիանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ի ժամը 12-ի սահմաններում Սիսիան քաղաքում հայտնաբերել, ձերբակալել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել 21-ամյա երիտասարդին ու 22 և 21 տարեկան երկու հանցակից ընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:

Նշվում է, որ քրեական վարույթը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am