Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանի պատմության թանգարանը հանրությանը ներկայացրեց Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ցուցահանդես

Հայաստանի պատմության թանգարանը  հանրությանը  ներկայացրեց Վազգեն 
Սարգսյանի 65-ամյակին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանը  քաղաքական գործիչ, գրող, ՀՀ պաշտպանության առաջին նախարար և ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյակը տոնեց նրան նվիրված ցուցահանդեսի բացումով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկայացված են  Վազգեն Սարգսյանի ձեռագրերը, անձնական իրերը, հուշանվերներն ու շքանշանները։ Ցուցահանդեսը կազմակերպվել  է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի հետ համատեղ։

8D1A8033.JPG (571 KB)

«Վազգեն Սարգսյանը մարդ էր, ում կյանքը նվիրում է եղել հայրենիքին, որը պետք է միշտ ուսանելի և օրինակելի դառնա նաև մեր թանգարան մուտք գործող հատկապես կրտսեր սերնդի համար: Այսօր այստեղ են նրա ընտանիքի անդամները, ընկերները, որոնց  հետ ևս մեկ անգամ կարժևորենք նորագույն շրջանի ամենակարևոր  քաղաքական և պետական գործիչներից մեկին»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ու հավելեց՝ Սարգսյանին նվիրված ցուցադրության բացումն իրենց համար մեծ պատիվ է: 

8D1A8067.JPG (556 KB)

Նա ընդգծեց՝ հատկանշական է, որ դեռ 2023 թվականից Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի և ընտանիքի հետ համագործակցության արդյունքում պատմության թանգարանի նորագույն շրջանի հավաքածուները համալրվեցին սպարապետի անձնական որոշ իրերով: Ըստ Պողոսյանի՝ նմուշները կօգնեն թանգարանում ներկայացնել նորագույն շրջանի կարևոր պատմական իրադարձությունները:

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով պատմության թանգարանին նման նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանը կա Հայաստանի հազարամյա պատմության մեջ և շատ կարևոր է, որ նա տեղ ունի նաև Հայաստանի պատմության թանգարանում:

8D1A8113.JPG (379 KB)

«Վազգեն Սարգսյանն իր տեղն ունի նաև հայ ժողովրդի սրտում: Նա անմիջական մարդ էր, ամեն ինչ նախապես ծրագրում էր, նա բազմակողմանի զարգացած մարդ էր՝ սկսած սպորտից մինչև մշակույթի ցանկացած ոլորտ:  Վազգենը շատ լավ օրինակ է սերունդներ դաստիարակելու համար»,- եզրափակեց  Արամ Սարգսյանը:

8D1A8036.JPG (499 KB)

8D1A8037.JPG (437 KB)

8D1A8050.JPG (320 KB)

8D1A8052.JPG (388 KB)

8D1A8057.JPG (516 KB)

8D1A8058.JPG (472 KB)

8D1A8081.JPG (505 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am