Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը Բելգիայի վարչապետին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նիկոլ Փաշինյանը Բելգիայի վարչապետին ներկայացրել է  «Խաղաղության 
խաչմերուկ» նախագիծը

ԲՐՅՈՒՍԵԼ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրույի հետ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Բելգայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր, կարեւորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը։

Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Դը Քրուն անդրադաձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա սկզբունքները:

Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում երկուստեք կարեւորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:  Մասնավորապես, անդրադարձ է կատավարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերի:

Նախատեսվում է նաեւ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ մի շարք այլ երկրների ղեկավարների հետ։

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցում է Միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովին։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am