Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
18:09, 21 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ընթացող միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են բազմակողմ ռազմավարական երկկողմ և բազմակողմ համագործակցության ոլորտներին և տարածաշրջանում առկա իրողություններին առնչվող հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում