Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Միխայիլ Շուֆուտինսկին համերգով հանդես կգա Հայաստանում

Միխայիլ Շուֆուտինսկին համերգով հանդես կգա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 28-ին, ժամը 19:00 կկայանա ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկու համերգը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգը նվիրված է արտիստի 75-րդ հոբելյանին։ Հնչելու են Շուֆուտինսկու բոլոր ժամանակների հիթային երգերը՝ լեգենդար շոու-բալետի և կենդանի երաժշտության ուղեկցությամբ։

Արտիստը, ով 10 տարուց ավելի Հայաստանում հանդես չի եկել, հայ հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում նշում է․ «Իմ սիրելի հայեր, շուտով կգամ ձեզ մոտ այս ծաղիկներով, դրանք բոլորիդ համար են։ Իմ երգերը ծաղիկներ են ձեզ համար, իսկ ձեր ծափահարությունները՝ երջանկություն և ուրախություն ինձ համար։ Վաղուց չեմ տեսել ձեզ։ Վաղուց չեմ եղել Հայաստանում։ Մարտի 28-ին անհամբեր կսպասեմ ձեզ իմ համերգին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am