Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի 
հեղինակային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը:

Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն «Roma Sinfonietta» նվագախմբի կատարմամբ: Համերգը կղեկավարի դիրիժոր Անդրեա Մորիկոնեն:

Իտալացի կոմպոզիտոր, դիրիժոր Էնիո Մորիկոնեն հիմնականում երաժշտություն է գրել կինոյի և հեռուստատեսության համար: «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»  արժանացել է մեծ խաչի ասպետ շքանշանի:  «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր է: 2007-ին «Օսկար»-ի է արժանացել կինեմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար և «Նողկալի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար: Իտալիայի ազգային՝  «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակի իննակի դափնեկիր է՝ «Դավիդ դի Դոնաթելլո» ֆիլմի լավագույն երաժշտության համար։ «Ոսկե գլոբուս»-ի եռակի դափնեկիր է, «BAFTA» մրցանակի վեցակի մրցանակակիր է: Արժանացել է մի շարք այլ մրցանակների։

Հռչակավոր կոմպոզիտորը կյանքից հեռացել է 2020 թվականին:

 

 

  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am