Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Ալթունյան» պետական անսամբլի ֆրանսիական հյուրախաղերին արդեն մասնակցել է ավելի քան 30 հազար հանդիսատես

«Ալթունյան» պետական անսամբլի ֆրանսիական հյուրախաղերին արդեն 
մասնակցել է ավելի քան 30 հազար հանդիսատես

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի ֆրանսիական հյուրախաղերին արդեն մասնակցել է ավելի քան 30 հազար հանդիսատես։ Անսամբլը Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ և «Ս.Ա.Ս. շոուներ բոլոր երկրներից» կազմակերպության հրավերով փետրվարի 28-ից Ֆրանսիայի Հանրապետությունում է և հանդես է գալիս «Հայաստանի երգերը, պարերը և տարազները» համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հյուրախաղային ծրագրում ներառված է 23 համերգ, որոնք ներկայացվում են Ֆրանսիայի տարբեր շրջաններում, ինչպիսիք են Բրետտանը, Օքսիտանիան, Նուվել-Աքվիտանիան, Օվերն-Ռոն-Ալպը, Փլեյս դը լա Լուարը և Վալդե Լուարը:

2 (1).jpg (562 KB)

Հայաստանի «Ալթունյան» պետական համույթն արդեն համերգներով հանդես է եկել Սենթ Դոմնիյոկի «Գրան կլոզ» համերգասրահում, Բոժ ան Անժույի «Ռենե դ’Անժուի անվան մշակութային կենտրոնում» և «Ալտրեա» համերգասրահում, Թուլուզի «Բարիեր խաղատան» համերգասրահում, Ֆիժեակի «Ֆրանսուա Միտերանի անվան կենտրոնում», Բուլազակի «Պալիո» համերգասրահում, Մոզակի «Արլեքին» համերգասրահում, Մեզոսի «Միրաժ» համերգասրահում, Սոժոնի «Սալիկորն» համերգասրահում, Լը Մանսի «Կոնգրեսների պալատում», Ֆեյտիատի «Ժորժ Բրասենս կենտրոնում», Սենթ Բրևենի «Էթուալ դը Ժադ կենտրոնում» և Լ’Անկլուատրի «Մուլտիմեդիայի սրահում»։

4-1.jpg (822 KB)

Այս պահին համույթը Շեսի քաղաքում է, որտեղի Ժորժ Սանդի անվան կենտրոնում համերգային կատարումներով հանդես է գալու մինչև մարտի 28-ը: Եզրափակիչ համերգը կկայանա մարտի 29-ին Մամերս քաղաքի «Սոգոնա սրահում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am