Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են երկու երկրների համագործակցությանն առնչվող տարբեր հարցերի

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են երկու երկրների 
համագործակցությանն առնչվող տարբեր հարցերի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը դեսպանին է ներկայացրել տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և, հատկապես, ամրագրել այդ շրջանակներում համագործակցության խորացումը ԱՄՆ-ի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի՝ (TIFA) մարտին կայացած հերթական նիստի արդյունավետ անցկացմանն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Մտքեր են փոխանակվել 2024 թվականին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» (ACE) ծրագիրը Հայաստանում անցկացնելու կարևորության և հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող տարբեր հարցերի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am