Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մոսկվայում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ 1 քաղաքացի կա

Մոսկվայում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ 1 քաղաքացի կա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,- ասված է Անի Բադալյանի գրառման մեջ:

Ավելի վաղ Բադալյանն անդրադարձել էր շրջանառվող ոչ պաշտոնական լուրերին այն մասին, որ ահաբեկչության զոհերի թվում հայ կա՝ նշելով, որ այդ տեղեկությունները ճշտվում են։ 

Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, վիրավորվել ավելի քան 150 մարդ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am