Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գավառի պետթատրոնը հյուրընկալեց Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններին

Գավառի պետթատրոնը հյուրընկալեց Երևանի  Հակոբ Պարոնյանի անվան 
երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններին

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում Գավառի պետթատրոնը հյուրընկալել է  Երևանի  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Հակոբ պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանները Գավառում հանդես են եկել ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ներկայացմամբ։  

Մինչև ներկայացման մեկնարկը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը  Ծաղկազարդի և Կանանց մեկամսյակի առթիվ շնորհավորել են հանդիսատեսին և դերասաններին։ Մարզպետ Կարեն Սարգսյանն իր ելույթում  կարևորել է կանանց դերը  հայ ընտանիքում, երկրի կառուցման ու շենացման, ազգապահպանման  պատվաբեր գործում։ Նա  առանձնակի երախտագիտություն է  հայտնել հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների մայրերին, տիկնանց, քույրերին ու դուստրերին, Լեռնային Ղարաբաղից ռնի տեղահանված կանանց ու այն կին զինծառայողներին, ովքեր այս պահին արիաբար պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները։

Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ներկայացման  հիմքում ընկած է դրամատիկ մի պատմություն, որը վեր է հանում մարդու մեջ ապրող գիշատչի բնազդը, ստիպում  ապրելու իրավունքը նվաճել ցանկացած եղանակով՝ նույնիսկ մեկը մյուսին խժռելու գնով:

«Հանդիսատեսը ծափողջույններով ընդունեց մայրաքաղաքի դերասանների խաղը։ Նրանք, ընդունելով Ծաղկազարդի ու Կանանց տոնի առթիվ հղված շնորհավորանքները, միաժամանակ գեղագիտական հաճույք ստացան ներկայացումից։ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում առաջիկայում Գավառի պետթատրոնը կհյուրընկալի մայրաքաղաքի պրոֆեսիոնալ այլ թատերախմբերի»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։

Խոսրով Խլղաթյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am