Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վրաստանը գործուն քայլերով փորձում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Փաշինյան

Վրաստանը գործուն քայլերով փորձում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի 
հարաբերությունների կարգավորմանը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլ նաև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։

Փաշինյանը  հանդիպմանը Կոբախիձեին է ներկայացրել տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Հայաստանի ընկալումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումներն ու ընթացիկ վիճակը։

Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը։ Հայաստանն ակնկալում է, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները։

«Ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն իսկ հայտնի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա․ այն է՝ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, Հայաստան–Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացում նույն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման սկզբունքների շրջանակներում տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ ապահովելով հավասարություն և փոխադարձություն»,–ասաց վարչապետը։

Փաշինյանը հավելեց․ «Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլ նաև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am